Հայ սցենարիստի ֆիլմը դարձել է «Օսկար»-ի գլխավոր հավակնորդ

Շուտով մոտենում է աշխարհահառչակ «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը և մասնագետներն արդեն ներկայացրել են հնարավոր հավակնորդների ցանկը: Առաջատար փորձագետների կանխատեսումները ներկայացրել է անվանի Gold Derby պարբերականը, որի ներկայացրած ցանկում տեղ է գտել նաև հայ սցենարիստի ֆիլմը:

Գլխավոր հավակնորդների եռյակի առաջին հորիզոնականում է հայ սցենարիստ Սթիվեն Զաիլյանի «Իռլանդացին» ֆիլմը, որի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է, այն անգամ առաջ է անցել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմից, որը մեծ պայթյուն առաջացրեց կինոինդուստրիայում, երրորդում տեղում Նոա Բաումբախի «Ամուսնական պատմությունը» ժապավենն է։

«Իռլանդացին» Ֆիլմի պրոդյուսերը Ռոբերտ Դե Նիրոն է, ոբ նաև կատարում է գլխավոր դերերից մեկը:
Ֆիլմի սցենարը շատ հետաքրքիր է: Ծերանոցում բնակվող ալեհեր տղամարդը հիշում է իր անցած-գնացած կյանքը. 1950 թվականին Ֆրենկ Շիրանը սովորական վարոդ էր, երբ հանդիպեց գանգստեր Ռասել Բուֆալոյին, ով ամբողջովին փոխեց նրա կյանքը: Շիրանը նույնպես դարձավ գանգստեր և ստացավ «իռլանդացի» մականունը: