Մեգան Մարքլը հղի է

Բրիտանական Daily Mail լրատվամիջոցը ժամեր առաջ հայտարարեց, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին սպասում են իրենց երկրորդ երեխային: Մարքլը հայտնել է, որ պատրաստվում է ծննդաբերել Լոս Անջելեսում:
Շշուկներ են պտտվում, որ Սասեքսի դուքսերը պատարստվում են տեղափոխվել Լոս Անջելես՝ Մեգանի մոր մոտ, և բնակվել այնտեղ: Զույգի այդ մտադրությանը սարսփելի բացասական արձագանք է տվել թագուհին:

Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, դեռևս Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն չի ստացել: Այս մասին հայտնել է թագավորական պալատում գտնվող աղբյուրը: Ամերիկացի նախկին դերասանուհին արդեն մեկուկես տարի է՝ ամուսնացած է բրիտանական արքայազնի հետ: Զույգը մեծացնում է իրենց որդուն՝ Արչի Հարրիսոնին, ով վերջերս դարձել է վեց ամսական:

Այնուամենայնիվ, Մարքլը դեռևս չունի այն երկրի քաղաքացիությունը, որում ներկայումս բնակվում է: Նշվում է նաև, որ Մեգանը համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է դեռևս 2017 թվականին՝ արքայազն Հարիի հետ նշանվելուց հետո: