Մեխանիկը կոտրված ոտքի շնորհիվ միլիոնատեր է դարձել

Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բալտիմոր քաղաքից մի մեխանիկ ասել է, որ կոտրված ոտքի շնորհիվ վիճակախաղի տոմս է գնել, որը շահել է և նրան միլիոնատեր դարձրել, այս մասին գրել է UPI-ն:

55-ամյա տղամարդը, ով չի ցանկացել բացահայտել իր անունը, աշխատանքի ընթացքում կոտրել է ոտքը: «Կոտրված ոտքիս պատճառով ես չէի կարող աշխատել: Այդ ժամանակ սկսեցի վիճակախաղ խաղալ»,- պատմել է նա:

Ամերիկացին իր շահած գումարը կծախսի նոր տան և մեքենայի վրա: Նա նաև ցանկանում է գնել ժամանակակից ձկնորսական նավ, որի մասին ինքը վաղուց է երազել: Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա նա մտադիր չէ այն թողնել․ «Ես սիրում եմ իմ գործը, ուստի շարունակելու եմ աշխատել այնտեղ»,- ասել է նա: