«Շատ անկեղծ ընկերություն»․ Վաչե Թովմասյանի և Գրիգի լուսանկարն ու հումորային գրառումը

Դերասան, հաղորդավար և հումորիստ Վաչե Թովմասյանը թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ դերասան, հումորիստ Գրիգ Գևորգյանի հետ։ Լուսանկարին կից Վաչեն թողել է բավականին հետաքրքիր և զվարճալի մեկնաբանություն, որը նաև անտարբեր չի թողել հաղորդավարի ինստագրամի հետևորդներին։

«Մենք շուտվանից ենք մոտիկ Գրիգի հետ, ուղակի էն ժամանակ, որ հայտնի չէր, նկարները շատ լայք չէին հավաքում, դրա համար հիմա նոր նկար-մկար եմ գցում հետը։ Շատ անկեղծ ընկերություն»,- գրել է Վաչեն հրապարակված նկարների մեկնաբանության դաշտում։