57-ամյա Ռոզա Սիբիտովան ամբողջովին մերկացել է (լուսանկար)

«Արի ամուսնանանք» հեռուստածրագրից հայտնի հաղորդավարուհի Ռոզա Սիբիտովան միշտ աչքի է ընկել իր համարձակ արարքներով ու կարծիքներով, սակայն այս անգամ նա որոշել է զարմացնել իր երկրպագուներին՝ ամբողջովին մերկ լուսանկարվելով ամսագրի շապիկի համար:

57-ամյա գեղեցկուհին «Արի ամուսնանանք» հաղորդման շրջանակներում հաճախ է խորհուրդ տալիս մասնակիցներին լինել ավելի զուսպ, համեստ խուսափել կիսամերկ ու ոչ պարկեշտ ֆոտոսեսիաներից, սակայն այս անգամ ինքն է որոշել ցուցադրել գեղեցիկ մարմինը:

Համացանցում այդ ֆոտոշարքից դեռ մեկ լուսանկար է տարածվել, սակայն երկրպագուներն արդեն հեղեղել են սոցիալական կայքերի հաղորդավարուհու էջերը քննադատություններով ու մեղադրանքներով:
Հիշեցնենք, որ հաղորդումներից մեկի ժամանակ Ռոոզա Սիբիտովան ասաց. «Եթե դուստրս մերկ լուսանկար հրապարակի, ես նրան կսպանեմ»: