Կիսամերկ Էմիլի Ռատակովսկին լուսանկարվել է ամուսնու ուսերին նստած

Հայտնի սուպերմոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին լուսանկարվել է ամուսնու ուսերին նստած: Դերասանուհին իր Ինստագրամում կիսվել է մի շարք ծովային լուսանկարներով, որոնք արվել են Մալդիվներում արձակուրդն անցկացնելու ժամանակ:

Լուսանկարներից մեկում Ռատակովսկին բարձրացել է ամուսնու ուսերին, որը մինչև պարանոցը ջրի մեջ է: Մոդելը լուսանկարում սպիտակ լողազգեստով է։

Ռատակովսկին նաև կիսվել է Մալդիվյան հանգստից մի քանի այլ լուսանկարով․ մի նկարում աստղը ծովի ֆոնին է նկարված, մյուս լուսանկարում էլ մոդելը նկարահանվել է նույն ֆոնին՝ կարճ մետաքսե հագուստով: Լուսանկարները մեկ օրվա ընթացքում հավաքել են ավելի քան մեկ միլիոն հավանում: