«Հայերն ուրիշ են». Աննա Հիլկևիչի խոստովանությունը

«Ունիվեր» ռուսական բազմասերիանոց ֆիլմի շնորհիվ Աննա Հիլկևիչը ձեռք բերեց ոչ միայն մեծ ճանաչում, այլ նաև միլիոնավոր երկրպագուներ: Իր ինստագրամյան էջում գեղեցկուհին ունի 8 միլիոն հետևորդ: Դերասանուհին երկրպագուների հետ ակտիվ կիսվում է իր լուսանկարներով՝ ներկայացնելով կյանքից հետաքրքիր նորություններ:

Աննայի հրապարակումների մեծ մասը ընտանեկան ջերմ ու ռոմանտիկ լուսանկար են: Դմիտրի Շեպելևի հետ հարցազրույցի ընթացքում հայտնի դերասանուհի Աննա Հիլկևիչը անկեղծացել է՝ պատմելով, որ շատ ժամանակ ամաչում է ռուս տղամարդկանց պահվածքի ու բնավորության համար և անչափ ուրախ է, որ իր ամուսինը հայ է:

Գեղեցկուհին հիացած պատմել է ամուսնուց՝ խոստովանելով, որ վերջինս իրեն միշտ օգնում է տնային հարցերում, հոգատար հայր է և չափազանց պատասխանատու է: Ռուս տղամարդկանց դերասանուհին անվանել է ալարկոտ ու պատասխանատվությունից խուսափող «Հայերն այդպիսին են. ամեն ինչի կենտրոնում գտնվում է ընտանիքը, իսկ մնացած ամեն բան պտտվում է դրա շուրջ: Ուրախ եմ, որ կա այս աշխարհում մի մարդ, ում կարող եմ այսքան վստահել, ում համար ես այսքան կարևոր եմ»,-անկեղծացել  է դերասանուհին: