Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը իր հիթերը նոր գործիքավորմամբ կներկայացնի նոր ալբոմում, այս մասին հայտնել է Billboard-ը: Նրա երգերի գործիքավորումը հարմարեցված է օրորոցայինների մեղեդիներին:
Ալբոմը կունենա Lullaby Renditions of Snoop Dogg («Սնուպ Դոգի օրորոցային կատարումներ») անվանումը: Նշվում է նաև, որ նոր ալբոմի երգերը կթողարկվեն առանց բառերի: