Քիմ Քարդաշյանն ու Ջենիֆեր Լոպեսը միասին գովազդում են նկարահանվել (տեսանյութ)

Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից երկուսը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, միասին գովազդում են նկարահանվել:

buro247.ru կայքի փոխանցմամբ` Ֆեյսբուք սոցիալական կայքը թողարկել է տեսազանգերի համար նոր Portal ծառայության գովազդային հոլովակը: Դրանում աստղային գեղեցկուհիները զրուցում են հիշյալ տեսակապով, Քարդաշյանը՝ հեռուստացույցի, իսկ Լոպեսը՝ պլանշետի միջոցով: Հետաքրքրական է, որ երկուսն էլ կոսմետիկ դիմակներով են, Քարդաշյանը՝ կանաչ, Լոպեսը՝ վարդագույն:

Հոլովակի վերջում հայտնվում է Լոպեսի փեսացուն՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, որը ևս միանում է զրույցին՝ գունավոր դիմակը դեմքին: