Ռոջեր Ֆեդերերն առաջինն է, ում պատվին Շվեյցարիայում իր կյանքի օրոք մետաղադրամ է հատվել

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դարձել է առաջին մարդը, ում պատկերը կենդանության օրոք Շվեյցարիայի դրամահատարանի կողմից օգտագործվել Է մետաղադրամ հատելիս:

2020 թվականի հունվարի 23-ին կթողարկվեն 20 ֆրանկ արժողությամբ մետաղադրամներ, այնուհետև ՝ 50 ֆրանկ արժողությամբ:

«Շնորհակալ եմ Շվեյցարիային ու դրամահատարանին՝ իմ նկատմամբ ցուցաբերված աներևակայելի պատվի համար»,- գրել է Ֆեդերերը Թվիթերում: Ֆեդերերը երրորդ տեղն է զբաղեցնում Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայում և 103 մարցաշար Է շահել կազմակերպության հովանու ներքո, այդ թվում՝ Մեծ սաղավարտի 20 տիտղոս, ինչը ռեկորդային ցուցանիշ Է: