Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը ներկայացել է կնոջ ու երեխաների հետ (լուսանկարներ)

Երեկ Փարիզում կայացել է «Ոսկե գնդակի» 64-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին France Football-ի վարկածով ճանաչվել է 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Մեսսին արդեն վեցերորդ անգամ է նվաճում «Ոսկե գնդակը», ինչը ռեկորդ է համարվում:

32-ամյա ֆուտբոլիստին այդ նշանակալից օրվա կապակցությամբ ուղեկցել են նրա ընտանիքի անդամները՝ կինը՝ 31-ամյա Անտոնելա Ռոկուցոն, և երկու ավագ որդիները՝ 7-ամյա Տիագոն և 4-ամյա Մատեոն: Նշենք, որ զույգը ևս մեկ որդի ունի:

Անտոնելա Ռոկուցոն իր արծաթագույն ժանեկապատ սև զգեստով հիանալի տեսք է ունեցել: Հայտնի ֆուտբոլիստի կինն իր տեսքն ամբողջացրել է արծաթե արդուզարդով: Լիոնել Մեսսին կրել է սև դասական կոստյում և արծաթագույն փողկապ, նրա որդիները ևս այդպիսի հանդերձանքով են եղել:

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2017 թվականին՝ Լեոյի ծննդավայր Ռոսարիոյում: Հարսանյաց արարողությանը հրավիրված են եղել ֆուտբոլային լեգենդներ Կառլես Պույոլը, Չավի Էռնանդեսը, Նեյմարը, այլք: