Սպիտակ տունը պատրաստվում է Ամանորին. Մելանյա Թրամփը ցույց է տվել նախագահականի տոնական զարդարանքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, Ինստագրամի էջում ցույց է տվել Սպիտակ տան տոնական զարդարանքները։

ԱՄՆ առաջին տիկինը Սպիտակ տան 2019 թվականի զարդարանքի համար ընտրել է առավելապես սպիտակ գույնը` կարմիրի համադրությամբ:  Տիկին Թրամփը կիրակի Ինստագրամում տեսանյութ է հրապարակել: «Ամերիկայի ոգին» անվանումով տոնական զարդարանքը ցուցադրող տեսահոլովակում Մելանյա Թրամփն անցնում է զարդարված սրահներով՝ հիանալով Սպիտակ տան տոնական դիզայնով: ««Ամերիկայի ոգին» թևածում է Սպիտակ տանը»,- գրել է ԱՄՆ առաջին տիկինը:

https://www.instagram.com/p/B5jllx-gGPw/?utm_source=ig_web_button_share_sheet