Ինչպե՞ս են Բուքինգհեմյան պալատում հյուրընկալել Թրամփներին (լուսանկարներ)

Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է ԱՄՆ նախագահական զույգի՝ Դոնալդ և Մելանյա Թրամփների լոնդոնյան այցին՝ ներկայացնելով Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցած ընդունելությունը:

Ընդունելությունը եղել է թագուհու՝  Եղիսաաբեթ 2-րդի անունից: Նման նշանակալի առիթի համար ԱՄՆ առաջին տիկինը կրել է մոտ 7000 դոլար արժողությամբ Valentino դեղին վերարկու, որը լրացրել է էլեգանտ բարձրակրունկներով:

Պարբերականը նաև նկատել է, որ միջոցառման առանցքային դեմքերից է եղել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, որն իրեն բնորոշ անմիջականությամբ զրուցել է հյուրերի հետ: