Հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր նոր սմարթֆոնը. (18+ տեսանյութ) - Showbiz.am
https://www.youtube.com/watch?v=_28NmF0JPIU

Հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր նոր սմարթֆոնը. (18+ տեսանյութ)

By

Ռոբերտո Էսկոբարը, ով հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբայրն է, թողարկել է ESCOBAR FOLD 1 սմաթֆոն, որը դառնալու է Samsung Galaxy Fold-ի և Huawei Mate X-ի գլխավոր մրցակիցը:
Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ճկվող էկրնով, բազմաֆունկցիոնալ այս հեռախոսը 5 անգամ ավելի մատչելի գին ունի, քան Samsung Galaxy Fold-ը և Huawei Mate X-ը:
Escobar Fold 1-ի գինն ընդամենը 349 դոլար է:

«Իմ սմարթֆոնը չի կարող ջարդվել, որովհետև իմ սմարթֆոնի էկրանը ապակյա չէ, ինչպես Samsung-ի սմարթֆոններինը: Մեր սմարթֆոնը պլասմասյա է և գրեթե անհնար է այն կոտրել»,- ասել է Ռոբերտո Էսկոբարը՝ հավելելով, որ ի տարբերություն Samsung и Apple սմարթֆոնների, որոնց անվտանգությունը կարելի է կոտրել յուրաքանչյուր պահի, իր սմարթֆոնը 100% գաղտնություն է ապահովում:
Escobar Fold 1 սմարթֆոնի գովազդը ստացվել է բավականին սեքսուալ ու գայթակղիչ:

«Apple-ը խաբում է մարդկանց. այն վաճառում է անիմաստ սմարթֆոններ աստղաբաշխական թվերով: 2020 թվականի հունվարի 6-ին ես դատական հայց եմ ներկայացնելու Apple-ի դեմ՝ պահանջելով նրան վերադարձնել անօրինական կերպով աշխատած գումարը՝ 30 միլիարդ դոլար: Ես արդեն 1 միլիոն վճարել եմ իրավաբանիս, որպեսզի սկսեմ այս գործընթացը»,- ասել է Ռոբերտո Էսկոբարը:

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Սթիվեն Սիգալը, Դիսնեյի թոռները և ևս 81 միլիոնատեր խնդրել են ավելացնել իրենց հարկերը. ի՞նչն է պատճառը

Աշխարհի 83 միլիոնատերեր բաց նամակով դիմել են մի քանի երկրների կառավարություններին և խնդրել ավելացնել իրենց հարկերը, որպեսզի փոխհատուցեն այն...
Ավելին