«Տղա է, թե աղջիկ». Միշոն շուտով հայրիկ է դառնալու

Սոնա Հովհաննիսյանը օրեր առաջ իր ինստագրամյան էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ պարզ երևում է հաղորդավարուհու կլորացած փորիկը: Ռեփերի կինը տեսանյութի տակ հետաքրքիր մեկնաբանություն էր թողել`. «Մի՞թե մեղավորը պաղպաղակն է…»
Նշենք, որ Սոնան և Միշոն ամուսնացել են 2015 թվականին: Զույգն այժմ ապրում է ԱՄՆ-ում:

Այսօր Սոնան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։ Հմայիչ հաղորդավարուհին վանդակավոր հագուստ է ընտրել, մոխրագույն վերնազգեստ։
«Գուշակո՞ւմ ենք՝ տղա է, թե աղջիկ»,- հրապարակումը մակագրել է Սոնան։

https://www.instagram.com/p/B4l93gHAOZj/