«Այսքան սև ո՞ւմ է նման». Մարգարիտա Սիմոնյանի ամուսնուն զարմացրել է նորածին դստեր մուգ մաշկը

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է նորածին դստեր՝ Մարոյի լուսանկարն ու ուշագրավ պատմություն պատմել:

Պարզվում է՝ նրա ամուսինը՝  կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը, առաջին անգամ տեսնելով երեխային, շատ է զարմացել ու հարցրել է բժիշկներին.«Այսքան սև ո՞ւմ է նման»:
Մարգարիտայի խոսքով՝ ծննդատան աշխատողները շատ են ծիծաղել Քեոսայանի հարցի վրա:

Հիշեցնենք, որ զույգի երրորդ երեխան ծնվել է հոկտեմբերի 19-ին: