Արմեն Ջիգարխանյանին լքել է նրա 77-ամյա կինը

Արմեն Ջիգարխանյանը վերջերս կրկին միացել էր 77-ամյա Տատյանա Վլասովայի հետ, ում հետ դերասանը ապրել է 48 տարի: Սակայն օրեր առաջ հայտնի դարձավ, որ Տատյանան մեկնել է Լաս Վեգաս:
«Տատյանան այնտեղ տուն ունի, տնտեսություն և չի կարող ամեն բան թողնել ու մնալ Մոսկվայում: Պետք էր կամ այդ ամենից հրաժարվել ու վաճառել կամ էլ վերադառնալ ու հոգ տանել: Ամեն ինչ շատ բարդ է»,- ասել է Արմեն Ջիգարխանյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում:
Սակայն աստղային զույգի մտերիմները պնդում են, որ Տատյանա Վլասովան իրականում հեռացել է՝ չցանկանալով ապրել Արմեն Ջիգարխանյանի կողքին:
«Տատյանան շատ էր ցանկանում ամեն ինչ սկսել նորից, սակայն նախկին վիրավորանքը խաթարեց նրանց խաղաղ կյանքը»,- տեղեկացրել է լրագրողներին ինսայդերը:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներում Ջիգարխանյանի առողջական վիճակն այդքան էլ լավ չէր: