Էլթոն Ջոնը ինքնաթիռից նետել է Gucci-ի՝ չորս հազար դոլար արժողությամբ պայուսակը

Էլթոն Ջոնը ինքնաթիռից նետել է Gucci-ի՝ չորս հազար դոլար արժողությամբ պայուսակը։ Տեսագրությունը հայտնվել է համացանցում։ Kulturomania.ru պորտալի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել Սիդնեյի օդանավակայանում։
Բրիտանացի երգիչն այնտեղ է ժամանել սեփական ինքնաթիռով: Իհարկե, երգչի ստեղծագործական խմբի աշխատակիցներից մեկը բռնում է այն:

Սա առաջին անգամը չէ, երբ արտիտսը հայտնվում է սկանդալի կենտրոնում:
Նոյեմբերի վերջին Էլթոն Ջոնը սկանդալ էր բարձրացրել ավստրալական Պերտե քաղաքում իր համերգի ընթացքում։
Երգչի զայրույթի պատճառն այն էր, որ համերգի ընացքում անվտանգության աշխատակիցներից մեկը ցանկանում էր դուրս վռնդել դահլիճից: Երգիչը հենց բեմից բղավեց անվտանգության աշխատակցի վրա՝ նրա հասցեին անվայել խոսքեր հնչեցնելով: Բ այց րոպեներ անց՝ իր երգից հետո, նա ներողություն խնդրեց բոլորից՝ արդարաանլով, որ վերջերս շատ բռնկուն է դարձել: