Մադոննա Հարությունյանի նորաոճ և բազմազան կերպարները մեկ ֆոտոշարքում

Գեղեցկուհի Մադոննա Հարությունյանը նոր ֆոտոշարքով է հանդես եկել, որտեղ ներկայացել է բազմազան ու հետաքրքիր կերպարներով։ Նոր լուսանկարները տեղ են գտել Մադոննայի ինստագրամյան էջում։
Մադոննան լուսանկարներից մի քանիսում ներկայացել է ջինսե տաբատով ու ժակետով, իսկ մյուսներում՝ ամառային, գույներով հագեցած շրջազգեստներով է։

Մադոննան իր կերպարները ամբողջացնելու համար ընտրել է նուրբ և ոճային դիմահարդարում և պարզ, բայց գեղեցիկ սանրվածք։ Որպես աքսեսուար ոճաբանը կրում է մեծ, շրջանաձև ականջօղեր։