Մահացել է երաժիշտ Արմեն Գևորգյանը

Այսօր մահացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գևորգյանը: Նա 56 տարեկան էր: Լուրը հաստատել է երաժշտի կինը՝ Քնարիկ Սասունյանը:  Վերջին օրերին Արմեն Գրորգյանը Հանրապետական հիվանդանոցում էր, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:

Արմեն Գեւորգյանը ծնվել է Գյումրիում: Երաժիշտը աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում ստեղծման օրից մինչև 1994թ.: Մոսկվայում դասավանդել է ռուսական երաժշտական ակադեմիայում, միաժամանակ` Ժամանակակից արվեստի ինստիտուտում: 2004թ. վերադարձել է Երևան և մինչև 2011թ. դասավանդել է Հայաստանի էստրադային-ջազային արվեստի պետական քոլեջում: 2009-11թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Վերջին տարիներին նաև դասավանդում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջում: