Նախկին պաշտոնյա Մարիա Լիմանը կրկին Playboy-ի մոդել է

Կատակերգու Պավել Վոլյան բավականին հաճախ է իր ելույթներում ծաղրում տարբեր հայտնի մարդկանց ու աստղերի: Նա օրեր առաջ անդրադարձել էր Playboy-ի մոդել Մարիա Լիմանին, ով Ռոստովի քաղաքապետարանում մամուլի ծառայության ղեկավարն էր:

Վոլյան դիմել էր տեղի պաշտոնյաներին՝ ծաղրանքով հարցնելով՝ ինչու են այդ հաստիքի համար ընտրել հենց Playboy-ի մոդելին, արդյոք չեն եղել այլ արժանի թեկնածուներ:
Հանդիսատեսին Վոլյան ներկայացրել է Մարիա Լիմանի ամբողջովին մերկ լուսանկարը, որտեղ գեղեցկուհու մարմինը պատված է սերուցքային կրեմով և հարցրել է. «Մարիա Լիմանը թեստավորո՞ւմ է ռոստովյան կաթնամթերքը»:
Այս ամենից մեկ օր անց Մարիա Լիմանին հեռացրել են պաշտոնից:
Գեղեցկուհին իր ինստագրամյան էջի հետևորդներին տեղեկացրել է, որ այժմ ուսում է ստանում Լոնդոնում և ներկայացրել է իր կիսամերկ լուսանկարները: