Քիմ Քարդաշյանը Dior-ի հավաքածուի ցուցադրությանը ներկայացել է ամբողջովին «օձի կաշվից» հագուստով (լուսանկարներ)

Քարդաշյանների ընտանիքը ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ ներկա է գտնվել Մայամիում կայացած Dior նորաձևության տան տղամարդկանց հագուստի հավաքածուի ցուցադրությանը՝ իրադարձության համար կրելով «օձի կաշվի» տպանախշով հագուստ։

Քիմը կրել է օձի կաշվի տպանախշով բաճկոն, տաբատ, պայուսակ և բարձրակրունկ կոշիկներ: Քորթնին երեկոյի համար ընտրել է սև զգեստ և համապատասխան բարձրակրունկ կոշիկներ:

Ցուցադրությանը ներկա են գտնվել նաև կանադացի ֆոտոմոդել Վինի Հարլոուն, Քայլի Ջեների նախկին ընկերը՝ Թրևիս Սքոթը և մոդել Բելլա Հադիդը:

Ցուցադրության հյուրերից պուերտոռիկացի փոփ երգիչ Ռիկի Մարտինը կրել է սպիտակ կոստյում, կապույտ վերնաշապիկ և վարդագույն սպորտային կոշիկներ: Երգիչը միջոցառմանը ներկայացել է ամուսնու՝ Ջովան Յոսեֆի հետ:

Դևիդ Բեքհեմը կրել է մոխրագույն ատլասե կոստյում և ցուցադրությունից առաջ ետնաբեմում ժամանակ է անցկացրել մասնակիցների հետ: