Ալադինի դերակատարը խոստովանել է, որ դարձել է այդ դերի «գերին»

Դիսնեյյան «Ալլադին» մուլտֆիլմի ֆիլմային տարբերակն այս տարվա մայիսին մեծ էկրան բարձրանալուց հետո մեծ հաջողություն է ունեցել՝ համաշխարհային կինովարձույթում հավաքելով ավելի քան 1 մլրդ դոլար:

Սակայն ֆիլմի գլխավոր դերակատար Մենա Մասուդը խոստովանել է, որ, չնայած ֆիլմի մեծ հաջողությանը, ինքը դրա թողարկումից ի վեր որևէ նոր դերի առաջարկ չի ստացել: 28-ամյա դերասանի խոսքերով՝ իր կինոկարիերան այժմ կանգնած վիճակում է: Մասուդն այս մասին ասել է The Daily Beast-ին տված հարցազրույցում: «Հոգնել եմ այդ մասին լռելուց. ուզում եմ՝ մարդիկ իմանան, որ Ալլադինի կերպարը մարմնավորելուց հետո, միշտ չէ որ ճանապարհիդ վարդեր են բացվում: «Ալլադին»-ի դուրս գալուց հետո ես որևէ դերընտրման չեմ մասնակցել»,-ասել է նա:

Դերասանը չի բացառել, որ նոր առաջարկների բացակայությունը կարող է պայմանավորված լինել նաև իր ծագմամբ և սպիտակամորթ չլինելու փաստով: