Այսպիսի նվերներ չի ստանում անգամ թագուհին. Կիրկորովի դստեր նվերները

52-ամյա հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը դստեր 8-ամյակը նշել է մեծ շուքով: Կիրկորովը դստեր համար կառք է պատվիրել և փոքրիկ աղջիկն այդ օրը դպրոց հենց այդ կառքով է գնացել: Ծննդյան տոնին ներկա են գտնվել բազմաթիվ աստղեր՝ Անաստասիա Րեշետովան, Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարևը, Լրա Կուդրյավցևան և այլք: 8-ամյա աղջնակի ծննդյան օրը լի էր անակնկալներով, սակայն դրանցից մեկը զարմացրեց ոչ միայն փոքրիկին, այլ նաև սոցիալական կայքերի օգտատերերին, ովքեր քննադատություններով ու մեղադրանքներով հեղեղոցին Կիրկորովի դստեր ծննդյան լուսանկարների մեկնաբանությունները։

Բանն այն է, որ Կիրկորովը դստերը նվիրել էր առյուծի փոքրիկ ձագուկ և իր ինստագրամյան էջում երկրպագուներին էր ներկայացրել դստեր և կորյունի լուսանկարը։ Բազմաթիվ մեղադրանքներից հետո երգիչը հեռացրել է լուսանկարն իր ինստագրամից: Նվերների շարքում էին մուշտակ, թագ, հայտնի ապրանքանիշերի հագուստ և շատ խաղալիքներ։

Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը մի քանի պայուսակ են նվիրել, այդ թվում Dior-ից ու Dolce&Gabbana-ից։ Կարծես թե փոփի արքայի ընտանիքում փոքրիկ նորաձև աղջիկ է մեծանում։
Կիրկորովն իր հերթին նույնպես դստերը գեղցիկ զգեստներ է նվիրել, որոնք ասեղնագործված են եղել ոսկեջրված թելերով: Լրգրողների հետ զրույցում փոփի արքան խոստովանում է, որ իր երկու զավակների գրեթե բոլոր զգեստները ասեղնագործված են ոսկեջրված թելերով: Նա խոստովանումէ  նաև, որփ ոքրիկների զգեստապահարանում բոլոր զգեստների վրայի ոսկին մոտավորապես կշռում է 3-4 կգ:

https://www.instagram.com/p/B5nxL5KBQva/