«Գեղեցիկ հարսիկ». Տաթևիկ Ադումյանի նոր ֆոտոշարքը հարցեր է առաջացրել երկրպագուների մոտ

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը միկրոբլոգում ինքնատիպ ու էլեգանտ ֆոտոշարք է հրապարակել:
«Սպիտակը պարզապես գույնի բացակայություն չէ. այն փայլուն եւ դրական բան է, նույնքան կրքոտ, որքան կարմիրը, նույնքան որոշակի, որքան սևը»,- ֆոտոշարքին կից գրել է Տաթևիկը:
Հրապարակմանը կից մեկնաբանություններում նրա երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել դերասանուհուն։ Նրանցից շատերը կարծել են, որ սա Տաթևիկի նախահարսանեկան ֆոտոշարքն է: «Գեղեցիկ հարսիկ»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է երկրպագուներից մեկը:
Տաթևիկ Ադումյանը ակտիվ է իր ինստագրամյան էջում և հաճախ է հրապարակում նոր լուսանկարներ՝ կիսվելով իրեն կարոտած երկրպագուների հետ կյանքից հետաքրքիր մանրամասներով ու դեպքերով։