Հայտնի է գովազդում նկարահանվելու համար Քարդաշյանի ստացած հոնորարը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վաստակել է երկու միլիոն դոլար Uber Eats սնունդ մատակարարող ընկերության գովազդում նկարահանվելու համար: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:

Քարդաշյանի հետ միասին, գովազդում նկարահանվել է ավստրալացի դերասանուհի Մագդա Շուբանսկին, որը հայտնի է Kath & Kim սերիալում Շարոնի դերով: Հրապարակման համաձայն՝ վերջինս ցնցված էր այն փաստից, որ Քարդաշյանը համաձայնել է նկարահանվել գովազդում:

Հանդիսատեսը բարձր է գնահատել այն հոլովակը, որում երկու մասնակիցները կրում էին կապույտ պոլո վերնաշապիկներ և գոգնոցներ իրենց անվան սկզբնատառերով: Սոցցանցերում հոլովակն անվանել են գլուխգործոց: