Հայտնի է 2019-ի ամենափնտրված երգը

Կազմվել է այն ստեղծագործությունների ցանկը, որոնք օգտատերերն ամենից շատ են փնտրել 2019-ին: Ցանկը գլխավորել է ամերիկացի կատարող Բիլի Այլիշը Bad Guy երգով:

Ինչպես գրում է Variety-ն, ցանկը կազմել է Shazam առցանց երաժշտական հարթակը: Հանրաճանաչությամբ երկրորդ տեղում է հայտնվել շոտլանդացի երաժիշտ Լյուիս Կապալդիի Someone You Loved ստեղծագործությունը: Առաջատար եռյակը եզրափակել է ավստրալացի երգչուհի Tones and I-ը` Dance Monkey երգով:

Ցանկում տեղ են գտել նաև Pedro Capo-ի և Farruko-ի Calma ռեմիքսը, ինչպես նաև Meduza և Goodboys խմբերի Piece Of Your Heart համատեղ գործը: