Ո՞րն է 2020 թվականի գլխավոր գույնը

Pantone գույնի ինստիտուտը անվաել է 2020 թվականի գլխավոր գույնը՝ դասական կապույտը: Կապույտը խաղաղության և համերաշխության նշան է : Pantone գույնի ինստիտուտի ստեղծագործական ղեկավարը բացատրում է, որ գույնի ընտրությունը և հաճախակի կիրառումը կնվազեցնի տագնապն ու լարվածությունը մարդկային փոխհարաբերություններում: Հոգեբանների հավաստմամբ՝ նման գույն կրող մարդիկ վստահություն են ներշնչում և շուտ են կարողանում ընկերանալ:
Հիշեցնենք, որ Pantone Color Institute-ը հետազոտական կենտրոն է, որը զբաղվում է գույների հետ էքսպերիմենտալ աշխատանքով և տարբեր ճյուղերի վրա դրա ազդեղությամբ (նորաձևություն, պոլիգրաֆիա, ինտերյերի դիզայն, գովազդ, կինո և այլն)։