Պապարացիները ԱՄՆ-ում Թաթա Սիմոնյանին նկատել են մի աղջկա հետ մեքենայով շրջելիս (տեսանյութ)

Օրերս հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանին ԱՄՆ-ում նկատել են մի աղջկա հետ շքեղ մեքենայով շրջելիս։ Պապարացիները նրանց նկատել են փողոցում՝ Rolls-Royce մակնիշի սև մեքենայում։


Ի դեպ, երգիչը նաև լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում, որում նրանից բացի թիկունքով շրջված մի աղջիկ է կանգնած։ Երգիչը լուսանկարին կից թողել է հետևյալ մեկնաբանությունը․ «
Կարոտը, սերն ու ես …»։

Նշենք նաև, որ Թաթան այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ Երգիչը դարձավ 57 տարեկան։