Ջոլիի և Փիթի դուստրը հորմոններ է ընդունում սեռը փոխելու համար

Դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստր Շայլոն սկսել է հորմոններ ընդունել սեռափոխության համար, այս մասին հայտնել է Marie Claire-ը: Նաև, ըստ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների, նա պաշտոնապես փոխել է իր անունը՝ դառնալով «Ջոն»:

13-ամյա աղջիկը մի քանի տարի է ինչ կրում է տղամարդու հագուստ և կարճ կտրում մազերը, իսկ այժմ, հրապարակման համաձայն, որոշել է ևս մեկ քայլ կատարել դեպի սեռափոխություն: Ծնողները նախկինում խոսել էին այն մասին, որ Շայլոն պահանջում է իրեն Ջոն ասել:

Հայտնի է, որ երկու ծնողներն էլ աջակցում են դստեր ընտրությանը: