Քիմ Քարդաշյանը հրապարակել է դստեր հետ զվարճալի լուսանկար

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոր լուսանկար է հրապարակել դստեր հետ, որը զվարճացրել է երկրպագուներին: Իր ինստագրամյան էջում Քիմը վերջերս բավականին հաճախ է ընտանեկան ջերմ լուսանկարներ հրապարակում: Լրագորղների հետ զրույցներում գեղեցկուհին խոստովանել է, որ ցանկանում է իրեն ամբողջությամբ նվիրել ընտանիքին, իսկ նրա գործունեությունը գնալով պասիվանալու է:

«Այժմ ամեն օր արթնանում եմ նույն ժամին` վաղ առավոտյան․ հիմնականում՝ ժամը 5-ին։ Արթնանալուց հետո զբաղվում երեխաներիս հետ կամ ընտանեկան այլ գործերով։ Ես պառկում եմ քնելու միայն այն բանից հետո, երբ երեխաներ քնում են։ Եվ հիմա միշտ այդպես է։ Եթե ես խախտեմ այդ գրաֆիկը, ես առհասարակ չեմ հասցնի անել ամենն, ինչ ծրագրել եմ։ Ինչ-որ իմաստով ես իմ ընտանիքի ստրուկն եմ»,- ավելի վաղ ինստագրամյան հետևորդներին ասել էր Քիմը։