Ո՞վ է Լիզզոն և ինչո՞ւ են նրա մասին խոսում բոլորը

     Երգչուհի Լիզզոն հաղթող է ճանաչվել «Գրեմմիի» 8 անվանակարգերում, հայտնվել է հեղինակավոր 11 ամսագրերի շապիկներին և ունցել է մի քանի մենահամերգ, որոնք անցել են լեփ-լեցուն դահլիճներում, և այս բոլոր հաջողություններին երգչուհին հասել է բավականին կարճ ժամանակահատվածում:
Ո՞րն է նրա գաղտնիքը: Լիզզոն իր հաջողության գրավականն է համարում սեփական ինքնավստահությունն ու անկեղծությունը: «Ես այնպիսին եմ, ինչպիսին դուք տեսնում եք ինձ. մարդկանց համար անսովոր է դա, որովհետև բոլորը սովոր են անբնական ու շինծու երևույթներին»,- ասում է Լիզզոն:
Լիզզոն ունի հիասքանչ ձայնային տվյալներ, սակայն ապրելով անապահով ընտանիքում ու տառապելով ճարպակալմամբ (նրա քաշը 140 կգ է)՝ նա չէր էլ կարող երազել, որ մի օր կհասնի նման հաջողության: Լիզզոն հազվադեպ է խոսում լրագրողների հետ և իր կյանքի մասին պատմել չի սիրում, սակայն իր զրույցներից մեկում նա անեկծացել է ասելով. «Ես փայլուն հասկանում եմ այն կանանց ու աղջիկներին, ովքեր բարդույթավորվում են սեփական արտաքինի պատճառով. դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք ցանկանում ենք սիրել մեզ, բայց աշխարհը չի պատասխանում փոխադարձությամբ ու կոտրում է մեզ: Դուք բոլորդ արժանի եք ինքնավստահ լինելուն»: