«Բառեր չունեմ նկարագրելու, թե որքան եմ սիրում ժպիտդ ու գանգուրներդ, Սեյնթ». Քիմ Քարդաշյանը հուզիչ գրառմամբ շնորհավորել է որդու տարեդարձը

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հուզիչ գրառմամբ շնորհավորել է որդու` Սեյնթի ծննդյան տարեդարձը: Հիշեցնենք, որ Սեյնթը ծնվել է 2015 թվականի դեկտեմբերի 5-ին:

«Բառեր չունեմ նկարագրելու, թե որքան եմ սիրում ժպիտդ ու գանգուրներդ, Սեյնթ: Այնքան ուրախությամբ ես լցնում հոգիս: Դու այնքան բարի ես, սիրող, մտածկոտ ու քաղցր: Այնքան երջանիկ եմ այսօր տոնելու քո չորրորդ տարեդարձն ու նշելու, թե որքան ես մեծացել: Շնորհավոր տարեդարձդ, իմ անուշ, անուշ Սեյնթի (երբ նրան ասում եմ անուշ, անուշ Սեյնթի, նա ինձնից հետո կրկնում է՝ իմ անուշ, անուշ, անուշ, անուշ մայրիկ, դու աշխարհի ամենալավ մայրիկն ես ու իմ ուզած միակ մայրիկը): Եվ ինչպես հնարավոր է չհալվել այդ անուշ փոքրիկից»,- գրել է ամերիկահայ աստղը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն և Քանյե Ուեսթը չորս երեխա ունեն` Նորթը , Սեյնթը, Չիկագոն և Փսալմը: