Կիանու Ռիվզի ընտրյալին քննադատում են արտաքին տեսքի պատճառով

   55-ամյա Կիանու Ռիվզի 46-ամյա ընտրյալը վերջերս անդադար գտնվում է քննարկումների կենտրոնում:
Երկրպագուները հեղեղել են կնոջ ինստագրամյան էջը քննադատություններով, վերջիններս գտնում են, որ Ալեքսանդրա Գրանտը արժանի չէ դերասանին: 46-ամյա նկարչուհուն համարում են տգեղ ու ծեր: Լրագրողների հետ զրույցներում Գրանտը անկեղծացել է՝ ասելով, որ լուրջ չի վերաբերվում այդ շշուկներին և չի բարդույթավորվում քննադատություններից:«Գիտնականները պարզել են, որ վարսերը հաճախ ներկելու դեպքում մենք մեծացնում ենք կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականոթյունը»լրագրողների հարցին այսպես է պատասխանել Ալեքսանդրա  Գրանտը
Ըստ լրատվամիջոցների՝ Կիանուի հարաբերությունները Գրանտի հետ արդեն մի քանի ամսվա պատմություն ունեն, սակայն մինչ այժմ երբեք չեն հանրայնացրել դրանք: Զույգը հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել իրենց հարաբերությունները: Հիշեցնենք նաև, որ Կիանու Ռիվզը երբեք ամուսնացած չի եղել: Զույգի մերձավորների շրջանում լուրեր են տարածվել, որ Ռիվզը և Գրանտն օրինականացրել են իրենց հարաբերությունները: Նա վերջապես հաստատել է այդ տեղեկությունը՝ ասելով, որ նշանադրվել է և շուտով պատրաստվում է ամուսնանալ: