«Միսս Տիեզերք 2019» մրցույթի մասնակիցները՝ առանց դիմահարդարման (ֆոտոշարք)

Դեկտեմբերի 8-ին ամբողջ աշխարհից 90 գեղեցկուհի «Միսս Տիեզերք 2019» (Miss Universe 2019) հեղինակավոր գեղեցկության մրցույթում կպայքարի գլխավոր մրցանակի համար:

Որոշ մասնակիցներ՝ ամենահամարձակները, որոշել են բաղձալի թագին արժանանալու համար հավելյալ միավորներ «վաստակել»` ցույց տալով իրենց բնական գեղեցկությունը: Եզրափակիչ փուլին ընդառաջ 13 երկիր ներկայացնող գեղեցկուհիները հրապարակել են իրենց առանց դիմահարդարման լուսանկարները, որոնք ներկայացնում է Insider կայքը:

«Միսս Տիեզերք» 68-րդ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա ԱՄՆ Ատլանտա քաղաքում: Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին ԱՄՆ վիզա չեն տրամադրել մրցույթին մասնակցության համար:

Գունզայա Բարտ-Էրդենե, Մոնղոլիա

Զոզիբինի Թունզի, Հարավաֆրիկյան Հանրապետություն

Թարեա Սթուրուփ, Բահամյան կղզիներ

Գաբրիելա Կլեսկա Վալյեհո, Հաիթի

Սիսի Լուո, Գուամ

Ֆիոնղուալա Օ’Ռեյլի, Իռլանդիա

Թերեզա Ռուգլիո, Մալթա

Իանա Թիքլ Գարսիա, Ճամայկա

Ջերալդին Գոնսալես, Չիլի

Տակո Ադամիա, Վրաստան

Օլգա Բուլավա, Լեհաստան

Բեբիանա Մանգալ, Սենթ Լյուսիա

Սելա Շարլին, Իսրայել