Ջիջի Հադիդը մասնակցել է Chanel՚s Metiers d՚art 2019-2020-ի ցուցադրությանը (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի սուպերմոդել Ջիջի Հադիդը մասնակցել է Chanel՚s Metiers d՚art 2019-2020-ի ցուցադրությանը: Շոուից լուսանկարներ է հրապարակել Daily Mail-ը։

Միջոցառումը տեղի Է ունեցել Փարիզի Գրան-Պալեում: 24-ամյա Հադիդը պոդյում է դուրս եկել փայլուն թվիդային կոստյումով, որը բաղկացած է եղել պիջակից, որի թևքերն ավարտվել են սպիտակ մանժետներով, է մինչև ծնկները հասնող կիսաշրջազգեստից: Մոդելի պիջակի տակ ոչինչ չի եղել, բացի բազմաշերտ սև ու մարգարտե ուլունքներից, որոնք հասնում էին մինչև գոտկատեղը: Նա նաէ կրել է դեկորատիվ գոտի՝ մի քանի մարգարտաշարով: Հադիդի կերպարն ամբողջացրել են Chanel-ի լոգոտիպերով ականջօղերը և փոքրիկ ժապավենակապերով սև կոշիկները: