Ռուս երիտասարդներն ամանորյա արձակուրդը նախընտրում են անցկացնել Հայաստանում

Ռուսական առցանց ճանապարհորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայության մասնագետներն ուսումնասիրություն են անցկացրել 1440 օգտվողների շրջանում և պարզել են, թե որ երկրներում են նրանք նախընտրում անցկացնել Ամանորյա արձակուրդը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

«25 տարեկանից ցածր երիտասարդները նշել են հետևյալ երկրները` Պորտուգալիա, Ֆրանսիա, Չեխիա, Հայաստան: 25-40 տարեկան ճանապարհորդողները նախընտրում են Ամանորն անցկացնել Թայլանդում, Վիետնամում և Իտալիայում: Զբոսաշրջիկները, որոնց տարիքը 40-60 է, նախապատվությունը տվել են Թայլանդին, Գերմանիային, Եգիպտոսին և Բելառուսին»,- հայտնում է աղբյուրը:

Նշվում է նաև, որ հունվարյան արձակուրդի համար լավագույն երկրների թվում հարցվողները նշել են Թայլանդը, Իտալիան, Գերմանիան և Եգիպտոսը: