Սերենա Ուիլյամսը այսուհետ զբաղվելու է այլ գործով (տեսանյութ)

Մեգան Մարքլի մտերիմ ընկերուհի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ում ամուսինը՝ «Reddit» ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն է, այսուհետ որոշել է զբաղվել այլ գործով. գեղեցկուհին դարձել է նորաձևության փորձագետ և իր միկրոբլոգում կիսվում է կանանց ու աղջիկների հետ խորհուրդներով՝ սովորեցնելով, թե ինչպես կարելի է դառնալ ոճային:
Թենիսիստուհին միավորվել է Verizon Media եւ Yahoo Shopping ընկերությունների հետ:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Սերենա Ուիլյամսը ներկայացվել է  աշուն-ձմեռ հավաքածուն «see now buy now» ձևաչափով, որի դեպքում հյուրերն անմիջապես ցուցադրությունից հետո կարող են ձեռք բերել իրենց ցանկացած մոդելները:
Սերենան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բրենդն արտադրում է հագուստ բոլոր չափսերի տեր կանանց համար:

Իր ցուցադրություններին նա միշտ հրավիրում է հայտնի պլյուս չափի մոդելներ Հեյլի Հասելհոֆին և Էշլի Գրեմին: Ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ աստղեր՝ Քիմ Քարդաշյանը, Էշլի Գրեմը և այլք:

https://www.instagram.com/p/B5sXq-MnlVJ/