Disney-ը և Fox-ը նոր ֆիլմ են պատրաստում «Կապիկների մոլորակի» մասին

Walt Disney Studios և 20th Century Fox կինոստուդիաները նոր ֆիլմ են թողարկելու «Կապիկների մոլորակի» մասին: Այս մասին հայտնել է THR-ը: Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ ռեժիսոր են ընտրել Ուես Բոլին, որը նկարահանել է «Լաբիրինթոսում վազողը» ֆանտաստիկ եռերգությունը:

Առայժմ հայտնի չէ, թե կինոնկարն արդյոք լինելու է նախորդ այն ֆիլմերի սիքվելը, որոնք նկարահանվել են Մեթ Ռիվզի կողմից, թե դառնալու է ինքնուրույն պատմություն: Թողարկման ժամկետը նույնպես դեռ չեն հայտարարել։

Հիշեցնենք, որ «Կապիկների մոլորակի» առաջին ֆիլմը թողարկվել է 1968 թվականին և նկարահանվել է ֆրանսիացի գրող Պիեռ Բուլի համանուն վեպի մոտիվներով: Այն ժամանակ գլխավոր դերը կատարել է Չառլթոն Հեսթոնը: Նա մարմնավորել է տիեզերագնացի, որը վայրէջք է կատարել անհայտ մոլորակի վրա է հայտնաբերել կապիկների զարգացած քաղաքակրթություն, որը հիշեցնում է մարդկանց նախնադարյան հասարակությունը: Կինոնկարը մեծ հաջողություն է ունեցել, ուստի դրա մոտիվներով նկարահանել են ռեմեյքներ, հեռուստատեսային շոուներ, մուլտսերիալներ է ստեղծել տեսախաղեր։