Քանի՞ տարեկան դարձավ այսօր Լիլիթ Հովհաննիսյանը

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Լիլիթը դառնում է 32 տարեկան: Տարեդարձի օրը երգչուհին Հայաստանում չէ, քանի որ գտնվում է համերգային շրջագայության մեջ: Լիլիթը համարվում է հայկական շոու բիզնեսի ամենապահանջված երգչուհիներից մեկը: Իր առաջին քայլերն այս ասպարեզում նա արել է 19 տարեկանում՝ «Հայ սուպերսթար» նախագծում:
Նախագիծը փոխեց Լիլիթի ողջ կյանքը․ դրանից հետո գեղեցկուհին ձեռք բերեց ոչ միայն մեծ ճանաչում ու սեր, այլ նաև ամուսնացավ նախագծի դաշնակահարներից մեկի՝ երգիչ ու երգահան Վահրամ Պետրոսյանի հետ։