Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր տան սուրբծննդյան ձևավորումը (լուսանկարներ)

Ամերիկահայ հեռոստաաստղ Քիմ Քարդաշյանն իր Ինստագրամի էջի Stories բաժնում երկրպագուներին ցուցադրել է իր տան՝ մինիմալիստական ոճով զարդարված սուրբծննդյան ձևավորումը: Այս մասին գրել է Insider-ը:

Ռեալիթի շոուների աստղը սուրբծննդյան տոներին ընդառաջ իր տունը զարդարել է սպիտակ գործվածքից պատրաստված ոչ ավանդական ու արտասովոր, պարզ տոնածառերով: «Ես ձեզ ցանկանում էի ցույց տալ իմ տոնածառերը. դրանք այնքան գեղեցիկ են»,- ասել է Քիմը:

Նա տեսանյութում նշել է, որ դեկորատիվ զարդարանքները պատրաստվել են դեռևս 2018 թվականին, երբ ինքն ու ամուսինը՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթը, 2018 թվականին սուրբծննդյան խնջույք էին կազմակերպել: