«Բռնվեք». ի՞նչ նորություն ունի Գրիգ Գևորգյանը

Գրիգ Գևորգյանը «Women’s Club» հումորային ծրագրից հեռանալուց հետո ակտիվ գործունեություն է ծավալում: Իր ինստագրամյան էջում Գրիգը լուսանկար է հրապարակել Շուշան Երիցյանի հետ գրելով. «Բռնվեք. գալիս է նորը»:
Պարզվում է՝ Գրիգը պատրաստվում է իր երկրպագուներին ներկայացնել նոր տեսահոլովակ, որտեղ նկարահանվել է նաև Դիանա Շատվերյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ Գրիգ Գևորգյանի՝ «Վա՜յ Գրիգ, Գրիգ» Stand Up-ի չորրորդ բեմելը։
Հումորիստը որոշել էր՝ առաջին երեք ներկայացումները խաղալու է իր հանդիսատեսի համար, ապա նոր հրավիրելու է հայտնի գործընկերներին, հյուրերին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ուշադիր լինելու դեպքում կարելի էր նկատել, որ Women’s Club-ից ոչ ոք ներկա չէր Գրիգի Stand Up-ին: