Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիան «Մակաբույծը» հայտարարել է տարվա ֆիլմ

Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիան «Մակաբույծը» հարավկորեական թրիլլերը հայտարարել է 2019 թվականի լավագույն ֆիլմ: Այս մասին հայտնել Է Variety-ն:

Նշվել Է նաև նրա լավագույն ռեժիսուրան (Պոն Չժուն Հո) և երկրորդ պլանի լավագույն դերը (Սոն Կան Հո), իսկ «լավագույն սցենար» և «նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք» կատեգորիաներում այն զբաղեցրել է երկրորդ տեղը:

«Մակաբույծ»-ից հետո երկրորդ լավագույն ֆիլմը դարձել Է «Իռլանդացին»:

«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» է ճանաչվել Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ժապավենը, իսկ «լավագույն դերասան»՝ Անտոնիո Բանդերասը: «Լավագույն դերասանուհին» դարձել է Մերի Քեյ Փլեյսը («Դիանա»)։