SOAD-ի շրջագայության արդեն 2 համերգի տոմսերն ամբողջությամբ սպառված են. դեռ հայտնի չէ՝ երբ խումբը կգա Հայաստան - Showbiz.am

SOAD-ի շրջագայության արդեն 2 համերգի տոմսերն ամբողջությամբ սպառված են. դեռ հայտնի չէ՝ երբ խումբը կգա Հայաստան

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի 2020թ. շրջագայության արդեն 2 համերգի տոմսերն ամբողջությամբ սպառված են: Հունիսի 21-ին Ֆրանսիայում կայանալիք ելույթի տոմսեր այլևս վաճառքում չկան: Այս մասին տեղեկանում ենք խմբի շրջագայության ծրագիրը ներկայացնող կայքից: Ավելի վաղ վերջացել էին հուլիսի 3-ին Իսպանիայում նախատեսված համերգի տոմսերը:

2020 թվականի եվրոպական շրջագայությունը սկսվելու է հունիսի 3-ին Նիդերլանդներում: Ավարտվելու է հուլիսի 5-ին Բելգիայում: Գրաֆիկը բավական խիտ է: Ավելի վաղ կայքում նշված էր 14 համերգի ամսաթիվ, սակայն հիմա դրանք ավելացել են. դարձել են 17-ը:

Հայաստանի մասին, սակայն, ծրագրում դեռևս ոչինչ նշված չէ: Երևանում 2-րդ անգամ ելույթ ունենալու մասին խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտնել էր հոկտեմբերին՝ Երևանում կայացած տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովի ժամանակ: Ասել էր, որ շուտով կնշեն նաև օրը, վայրը և այլ մանրամասներ:

Շրջագայությունը բարեգործական է: Հասույթն ուղղվելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության ոլորտներում:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Կապիտոլիումի վրա հարձակման համար ձերբակալվել է Iced Earth երաժշտական ​​խմբի մենակատարը

Ամերիկացի կիթառահար, Iced Earth երաժշտական խմբի մենակատար Ջոն Շաֆերը ձերբակալվել է Կապիտոլիումի տարածքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար:...
Ավելին