«Կարծում եմ՝ ամենահետաքրքիրն առջևում է». Իննա Սայադյանը՝ կյանքի ամենադժվար պահերի, ռուսական «Ձայնը» նախագծի ու երազանքների մասին - showbiz.am

«Կարծում եմ՝ ամենահետաքրքիրն առջևում է». Իննա Սայադյանը՝ կյանքի ամենադժվար պահերի, ռուսական «Ձայնը» նախագծի ու երազանքների մասին

By

18-ամյա հայուհի Իննա Սայադյանի՝ դուդուկի ուղեկցությամբ հայկական ելույթը՝ ռուսական «Ձայնը» նախագծում չի դադարում մնալ համացանցում հայ և արտերկրացի օգտատերերի հիացմունքի առարկան: Այդ են վկայում այն բազմաթիվ հոդվածներն ու ֆեյսբուքյան հրապարակումներն Իննայի մասին, որոնք ամեն օր տեսնում ենք սոցիալական ցանցի մեր պատերին:
Հիշեցնենք, որ կույր լսումներ փուլում Իննան ժյուրիին ապշեցրել էր «Ձայն տուր, ով ծովակ» ժողովրդական երգի կատարմամբ։
Օրեր առաջ Ասկեր Բերբեկովի հետ դուետում նա կատարեց «When you tell me that you love me» երգը ՝ Դայանա Ռոսի երգացանկից։  Իննան երգը կատարեց փայլուն՝ ցուցադրելով իր հիանալի վոկալային տվյալները։ Ժյուրին հիացած էր և ըստ արժանվույն գնահատեց Իննայի ձայնի հզորությունը։ Բայց, ավաղ, նա չանցավ հաջորդ փուլ։
Ինքը՝ թիմի մարզիչ Կոնստանտին Մելաձեն, երկար տատանվեց՝ խոստովանելով, որ բարդ ընտրություն է և կանխատեսում է հանդիսատեսի ոչ միանշանակ արձագանքը։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ Բերբեկովին նախագծի շրջանակներում կարող է ավելի շատ բան տալ, քան Իննային։
Համեստ, տաղանդավոր Իննան հպարտ կարողացավ դիմանալ այդ «հարվածին», շնորհակալություն հայտնեց մարզչին և ժյուրիին, ապա հեռացավ հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո:

 

«Դժվարություններ կան ամենուր։ Համաձայնեք, որ անհետաքրքիր կլիներ, եթե դեպի մեր նպատակները տանող ճանապարհը լիներ առանց խոչընդոտների։ Դեռ մանկուց փորձել եմ ինձ մշակույթի տարբեր ճյուղերում՝ նկարչություն, սպորտ, պարեր, վոկալ։ Այդ բոլոր ճյուղերում ես հադիպում էի ինչ-որ  դժվարության։
Երբեք չեմ մոռանա՝ ինչպես 13 տարեկանում ինձ բժիշկներն արգելեցին երգել
այդ ժամանակ ինձ համար ողջ աշխարհը շուռ եկավ։ Այդ ժամանակ ես հավաքեցի իմ ուժերը, համարձակությունը, փորձեցի բուժվել ու կամաց-կամաց երգել»,- Showbiz.am կայքի հետ զրույցում անկեղծանում է Իննա Սայադյանը։

 

Ի դեպ, Իննա Սայադյանին հայ երաժշտասերները կհիշեն նաև հայկական «X Factor» նախագծից, որի շրջանակում երգչուհին, հանդես գալով Էրիկ Կարապետյանի թիմում, հայտնվեց մրցույթի եզրափակչում: Իսկ ռուսական «Ձայնը» նախագծին մասնակցելու մասին Իննան երազում էր դեռ վաղուց:
«Երբ եթերում հայտնվեց «Голос»   հեռուստանախագիծը, ես միանգամից սիրահարվեցի այդ հաղորմանն ու պատկերացրի, որ կարող եմ լինել այդ բեմում, սակայն մտքովս անգամ չէր անցնում, որ մի օր ես կմասնակցեմ։
«X Factor» նախագծից հետո սրան մասնակցելն ինձ համար դարձավ նպատակ  ու ես որոշեցի անել առաջին քայլս դեպի իմ երազանքը»,- պատմում է Իննան:

Չնայած իր փայլուն վոկալային տվյալներին, փորձին ու հավատարիմ երկրպագուներին, երգչուհին սարսափելի լարվում է իր ելույթներից առաջ, սակայն նա կարողանում է պատվով հաղթահարել իր բոլոր վախերն ու կասկածները: Իննան հիշում է «Ձայնը» հեռուստանախագծում իր առաջին ելույթը:

«Կույր լսումներից առաջ ես շատ էի վախենում, որովհետև ելույթիցս ընդամենը 9 օր առաջ որոշել էինք փոխել երգը։ Պատասխանատվությունը մեծ էր, որովհետև ես ներկայացնում էի մեր հայկական երաժշտությունը, ինձ համար շատ կարևոր էր պատվով կատարել այդ հիասքանչ երգը։ Ամեն ելույթից առաջ լինում են դժվար պահեր, բայց ես աշխատում եմ տրամադրվել լավատեսորեն։ Կարևոր է սիրել այն աշխատանքը, որը դու կատարում ես։ Այդ դեպքում յուրաքանչյուր դժվարություն դու ընդունում ես պատվով ու ձեռք ես բերում մեծ փորձ։
Պարզապես, պետք կյանքին նայել դրական»:

Ոգեշնչվելով իր իրականացած երազանքերով՝ Իննան չի մոռանում իր նպատակների մասին և հիշում է՝ ինչպես է տարիներ առաջ սկսել իր ուղին:

«Ես դեռ մանկուց երազում էի բեմի մասին։ Շատ լավ եմ հիշում՝ ինչպես էին իմ կյանքի առաջին տարիներին ծնողներս ինձ համար միացնում դասական երաժշտություն. այդ ժամանակ ինձ մոտ ցանկություն առաջացավ դառնալ  օպերային երգչուհի։ Մեկ խոսքով՝ դեռ մանկուց սիրել եմ ու ցանկացել եմ գրավել մեծ բեմեր, տեսնել բազմամարդ դահլիճներ ու լինել հայտնի։ Ժամանակի ընթացքում այդ երազանքը ենթարկվեց փոփոխությունների ու ես սկսեցի ձգտել՝ ստեղծել որակյալ, գեղեցիկ երաժշտություն, նոր բան մտցնել մշակույթի մեջ, իսկ հայտնի լինելը դարձավ երկրորդական։ Խոսելով երազանքից՝ ասեմ, որ երբեք չէի մտածում, որ այս բնագավառում կհասնեմ ինչ-որ հաջողությունների. ինձ համար այս ամենն անհնարին էր թվում։ Ես, պարզապես, ստեղծագործեցի ի սրտե ու սեփական ցանկությամբ, և հենց դա էլ հասցրեց ինձ այս կետին։ Ես դեռ քիչ բաների եմ հասել, կարծում եմ՝ ամենահետաքրքիրը դեռ առջևում է»,- եզրափակում է  իր խոսքը Իննա Սայադյանը:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Նավաստի աղջիկը»․ Լուսինե Թովմասյանի ինքնատիպ և հետաքրքիր լուծումներով նոր ֆոտոշարքը

Հաղորդավարուհի, մոդել, դերասանուհի Լուսինե Թովմասյանը նոր, հետաքրքիր ֆոտոշարք է ներկայացրել։ Նոր կադրերը տեղ են գտել դերասանուհու ինստագրամյան էջում։ Լուսանկարներում...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Կարմիր շրթներկ և աքսեսուարներ․ Մադոննա Հարությունյանի վառ և գրավիչ լուսանկարները

Ոճաբան Մադոննա Հարությունյանը թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով չափազան վառ և գայթակղիչ լուսանկարներ։ Հրապարակված կադրերում Մադոննան ընդգծված շպարով...
Ավելին