««Օլիմպիկոս»- ը դուրս է գալու մեծ էկրան». Դավիթ Սահակյանցը խոսել է նոր մուլտֆիլմի մասին

Դավիթ Սահակյանցն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով բոլորին, որ շուտով կկայանա «Օլիմպոս» մուլտֆիլմի պրեմիերան և բացատրելով, թե ինչու պրեմիերան այդքան հետաձգվեց:

Հարգելի համաքաղաքացիներ, ցեղակիցներ, ընկերներ:
Երբ 2009 թվականին կյանքից հեռացավ լեգենդար ռեժիսոր մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, մենք՝ նրա աշակերտներն ու մեծ վարպետի գործը շարունակողները, կանգնեցինք երկընտրանքի առաջ, կամ դադարեցնել մուլտֆիլմերի արտադրությունը մեր ստուդիայում,կամ շարունակենք ու դրոշը բարձր պահած քայլենք առաջ, պատվով տանելով այն:
Մենք ընտրեցինք երկրորդ տարբերակն ու ՏԱՍԸ հոգով սկսեցինք ՝Հայաստանում առաջին (ու դեռ միակ) լիամետրաժ, երաժշտական «Անահիտ» ֆիլմի աշխատանքները, մեր ուսերին վերցնելով մի գործ, որն ուրիշ՝ լավագույն ու ամենահայտնի ստուդիաներում անում են 150 նկարիիչներով:
Պետական ֆինանսավորման շնորհիվ, արտադրության վերջում արդեն մենք երեսունհինգն էինք, ու գործը հասցրեցինք ավարտին հնարավորինս որակյալ ու արժանապատիվ, ինչով և ապահովեցինք ֆիլմին իր տեղը հայկական ֆիլմարտադրության պատմության մեջ:

Երկրոդ լիամետրաժ ֆիլմի՝«Օլիմպիկոս»-ի ստեղծման աշխատանքները սկսվեցին 2015 թվականին ու մինչև 2018 թվականը պետությունն աջակցում էր մեր ստուդիային ծրագրի իրականացմանը: 2019 թվականին ֆինանսավորումը դադարեցվեց:
Չեմ ուզում անդրադառնալ , թե ինչ պատճառով, առավելևս որ դրանք ինձ հետաքրքիր չեն, մենք ստիպված եղանք այս տարի նախատեսված պրեմյերան հետաձգել, հենց այդ պատճառով:Հուսով ենք, որ մեզ կհաջողվի մեր ուժերով , նաև մեր ընկերների ու համակիրների օգնությամբ, եկող տարի ավարտին հասցնել այն»,- իր ֆեյբուքյան էջում գրել է Դավիթ Սահակյանցը՝ հավելելով,- « Ի հեճուկս ձեր չարչարանքների «Օլիմպիկոս»- ը դուրս է գալու մեծ էկրան»: