Անդրեյ Մալախովը լքում է սկանդալային «StarHit»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

«12 տարի առաջ թողարկվեց մեր ամսագրի առաջին համարը «Զեֆիր» ենթադրյալ անվամբ: Հետագայում որոշեցինք, որ «StarHit»-ն ավելի վառ է հնչում։ «StarHit» ապրանքանիշը մեծ զարգացում է ապրել, Մոսկվայում անգամ համանուն սրճարան է բացվել, մենք ունեցանք մեր կայքը, որը կարճ ժամանակամիջոցում մեծ հաջողությունների հասավ: Սակայն այժմ իմ հնարավորությունները սպառված են»,- հայտնել է Անդրեյը՝ լքելով «StarHit»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը:

Մալախովը նաև հավելել է՝ ասելով, որ ունենալով այլ աշխատանքներ՝ նա այլևս չի կարողանում տեղավորվել ժամանակի մեջ, իսկ խմբագրի աշխատանքը պահանջում է, ոչ միայն ահռելի ժամանակ, այլ նաև մեծ պատասխանատվություն: Հաղորդավարը հավատացրել է, որ սիրում է  ամեն բան անել իդեալական, բայց քանի որ ժամանակի սղության պատճառով դա իր մոտ այլևս չի ստացվում, նա ինքնակամ կլքի այդ պաշտոնը:

Շշուկներ են պտտվում, որ հաղորդավարն այստեղ նույնպես խնդիրներ է ունեցել աշխատակիցների հետ ու անձնակազմի հետ լարված հրաբերությունները ստիպել են նրան հեռանալ, բայց ինքը՝ Մալախոսվը, այդ ամենը հերքում է: