Դուեյն Ջոնսոնը հայազգի կնոջ հետ ներկա է եղել «Jumanji: The Next Level»-ի հոլիվուդյան պրեմիերային (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնը կնոջ՝ դիմահարդար Լորեն Հաշյանի հետ ներկա է գտնվել «Ջումանջի. Նոր մակարդակ» (Jumanji: The Next Level) ֆիլմի հոլիվուդյան պրեմիերային:

Ինչպես նշում է Daily Mail-ը, զույգը չափազանց երջանիկ տեսք է ունեցել կարմիր գորգին: Հայտնի է, որ Ջոնսոնն ու Հաշյանը միասին են 12 տարի, սակայն պաշտոնապես ամուսնացած են ընդամենը երեք ամիս:

«Դատելով նրանց դեմքի երջանիկ արտահայտությունից՝ թվում է, թե զույգի մեղրամիսը դեռևս շարունակվում է»,-նկատում է պարբերականը՝ հավելելով, որ զույգն ունի երկու դուստր:

Նշվում է, որ 35-ամյա Հաշյանը կարմիր գորգին է ներկայացել գինեգույն տոնական կոմբինեզոնով, որն ընդգծել է նրա բարեկազմությունը: