«Լավ էլ սպասելի էր». ի՞նչ անվանակարգի է արժանացել Մաշը (Wing)

«Տարվա լավագույն «աղջիկ բլոգեր» անվանակարգը այս տարի փաստորեն ինձ էր սպասում: Հիմա համեստություն չեմ անում ու չեմ ասում «վայ ի՜նչ անսպասելի էր», որովհետև ձեր շնորհիվ լավ էլ սպասելի էր»,- իր ինստագրամյան էջում լավ լուրով կիսվել է Մաշը:
Ինստագրամից հայտնի և սիրված Մաշը (Wing) հաճախ է թարմացնում իր միկրոբլոգը՝ հրապարակելով նոր, հետաքրքիր լուսանկար, ֆոտոշարքեր։
Մաշը նաև նկարահանվում է տարբեր հեռուստանախագծերում և ունի երկրպագուների մի ամբողջ բանակ:
Նրա հետևորդների թիվն ինստագրամյան էջում 136 հազար է: