Ծնվել է Էն Հեթուեյի երեխան

Էն Հեթուեյը երկրորդ անգամ մայր է դարձել:
36-ամյա Էն Հեթուեյը և 38-ամյա Ադամ Շուլմանը ամիսներ առաջ ուրախացրին իրենց երկրպագուներին՝ հայտնելով, որ շուտով իրենց ընտանիքը համալրվելու է նոր անդամով:
Ամռանը դերասանուհին Ինստագրամում հայտնել էր, որ հղի է՝ հրապարակելով գեղեցիկ լուսանկարներ կլորացած փորիկով: Երկրպագուները հեղեղել էին լուսանկարի մեկնաբանությունները ջերմ խոսքերով ու հաճոյախոսություններով:

«Սա ֆիլմի համար չէ: Իսկ, եթե թողնենք կատակները, ապա ցանկանում եմ ասել բոլորին, ով անցել է անհաջող հղիանալու փորձերի և անպտղության դժոխքի միջով, որ մայր դառնալու իմ ճանապարհներից ոչ մեկը ուղիղ չի եղել»,- գրել է Էնը լուսանկարի կողքին՝ ակնարկելով խնդիրների մասին: